«Ուկրաինան պատրաստ է համաձայնագիրն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած ձևաչափով». Զելենսկին ափսոսանք է հայտնել Թրամփի հետ վեճի համար
![]() 594 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 21:49 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 4-ին հայտարարել է, որ ափսոսում է փետրվարի վերջին Օվալաձև աշխատասենյակում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած վիճաբանության համար։ X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է. «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մեզնից ոչ ոք անվերջանալի պատերազմ չի ուզում. Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ վստահելի խաղաղությունը մերձեցնելու համար։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները: Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Մենք պատրաստ ենք արագ աշխատել պատերազմն ավարտելու համար, և մեր առաջին քայլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը, օդում կրակի անհապաղ դադարեցումը, հրթիռների, հեռահար անօդաչուների արգելումը, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դադարեցումը, ծովում անհապաղ զինադադարի հաստատումը, եթե Ռուսաստանը նույնը անի։ Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել բոլոր հաջորդ փուլերը և ԱՄՆ-ի հետ միասին պայմանավորվել վերջնական ամուր համաձայնության շուրջ։ Մենք իսկապես գնահատում ենք, թե որքան բան է Ամերիկան արել՝ օգնելու Ուկրաինային՝ պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Եվ մենք հիշում ենք այն ջրբաժան պահը, երբ նախագահ Թրամփն Ուկրաինային Javelin-ներ տվեց։ Մենք շնորհակալ ենք դրա համար: Ուրբաթ օրը Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը, մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր։ Ամոթ է, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնելու: Մենք կցանկանայինք, որ հետագա համագործակցությունը և շփումը կառուցողական լինեն: Ինչ վերաբերում է օգտակար հանածոների և անվտանգության պայմանագրին, ապա Ուկրաինան պատրաստ է այն ստորագրել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։ Մենք այս համաձայնագիրը դիտարկում ենք՝ որպես անվտանգության և հուսալի երաշխիքների ամրապնդմանն ուղղված քայլ, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն արդյունավետ կաշխատի»։ Աղբյուրը` Վլադիմիր Զելենսկի |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
