«ԱՄՆ-ն կմշակի «Golden Dome» պաշտպանության նոր համակարգը»․ Թրամփ

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մշակել և տեղակայել հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ՝ Golden Dome (Ոսկե գմբեթ): Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ելույթի ժամանակ։
«Որպես Գերագույն գլխավոր հրամանատար՝ ես կենտրոնացած եմ ապագայի հզորագույն բանակի կառուցման վրա: Որպես առաջին քայլ՝ ես խնդրում եմ Քոնգրեսին ֆինանսավորել ամենաառաջադեմ հակահրթիռային պաշտպանության վահանը՝ Golden Dome համակարգը՝ պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ նման հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ծրագրեր արդեն իսկ գործում էին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք (1981-1989 թվականներին), սակայն այն ժամանակվա տեխնոլոգիան թույլ չի տվել իրականացնել նախագիծը։
«Սակայն այժմ մենք ունենք այդ տեխնոլոգիաները, դրանք ուղղակի անհավանական են»,- հավելել է Թրամփը։ «Իսրայելն ունի այն, այլ երկրներ՝ ևս, և Միացյալ Նահանգները նույնպես պետք է ունենան»,- նշել է նա։
«Սա չափազանց, չափազանց կարևոր է: Աշխարհը շատ վտանգավոր է: Մենք ցանկանում ենք պաշտպանված լինել, և մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին առավել, քան երբևէ»,- եզրափակել է Թրամփը:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
5603:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
12800:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8000:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
76Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
61Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
88Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
139Երեկ, 22:18