Իվանիշվիլիի նախկին խորհրդականը գաղտնի փախել է Հայաստան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նախկին օգնական, Համաներդրումային հիմնադրամի նախկին նախագահ Գեորգի Բաչիաշվիլին փախել է Հայաստան։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ մարտի 2-ին Բաչիաշվիլին գաղտնի հատել է Վրաստանի պետական սահմանը՝ ավտոմեքենայի մեջ հատուկ կազմակերպված թաքստոցում շրջանցելով սահմանային անցակետը, ապա Հայաստանի սահմանային անցակետում ներկայացրել է ՌԴ քաղաքացիությունը հաստատող մեկ այլ անձնագիր և հատել սահմանը։
Բաչիաշվիլին, ով Վրաստանում մեղադրվում է երկու քրեական գործերով և գրավ վճարելուց հետո ազատության մեջ էր, մարտի 4-ին սոցցանցերում հայտարարել է, որ լքել է երկիրը կյանքին սպառնացող սպառնալիքների պատճառով։ Դրա հետ կապված՝ Վրաստանում նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։
Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է որոնել նրանց, ովքեր օգնել են Բաչիաշվիլիին փախչել երկրից։
Նշենք, որ Բաչիաշվիլին մեղադրվում է Բիձինա Իվանիշվիլիից 8253,13 բիթքոյն գողանալու համար (2017 թվականին 39,21 միլիոն դոլար արժողությամբ, ընթացիկ արժեքը՝ ավելի քան 200 միլիոն դոլար)։
Բաչիաշվիլին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։

ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3018:00
«Ցանկացած երկրից կախվածությունը համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»․ Արա Պողոսյան
3517:48
«Նախատեսված էր կառուցել 17 նոր ջրամբար, միայն Վեդու ջրամբարն է կառուցվել»․ Ոսկան Սարգսյան
4617:12
Տասնյակ հազարավոր իրանցիներ միացել են Թեհրանի փողոցներով անցկացվող երթերին (տեսանյութ)
6315:42
«Վեդիի ջրամբարի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի ոռոգումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5715:18
«Նիկոլը Գոռավանում է. գյուղի ամեն ծառ ու թփի տակ մի դիպուկահար է պախկվել». Սյուզի Բադոյան
7014:30
«ԵՄ-ին պետք է Թուրքիայի միջոցով չեզոքացնել Իսրայելը». Արթուր Դանիելյան
6414:12
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից (տեսանյութ)
9714:05