«Թրամփն ավարտին կհասցնի ԱՄՆ-ի և Մեքսիկային միջև սահմանային պատի կառուցումը»․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ավարտին հասցնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը՝ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
«Նախագահը հույս ունի, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը սահմանային պատի կառուցումն ավարտին կհասցնենք։ Խոսքը ֆիզիկական կառույցի, բուն սահմանային պատի մասին է»,- ԱՄՆ-Մեքսիկա սահման կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսին ասել է Վենսը։
Փոխնախագահի խոսքով՝ Թրամփի վարչակազմը դիտարկում է նաև շինարարության ընթացքում տարբեր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը։ Այսպես, ԱԲ տեսախցիկները կարող են տեղադրվել սահմանին մոտեցող մարդուն ճանաչելու համար։
Թրամփը հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո արտակարգ դրություն էր հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին։ Միաժամանակ նա հրամայել էր զինվորականներ տեղակայել այնտեղ։
Փետրվարին սահմանապահ ուժերը ձերբակալել են ընդամենը 8326 միգրանտների, ովքեր փորձել են ապօրինի կերպով հատել ԱՄՆ-ի սահմանը՝ հունվարին 61465-ի դիմաց:

«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
3215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
3314:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
4114:48
«Կրթությունը լավ է, բայց բարդույթներով «պրիդուռոկ» չլինելը ավելի կարևոր է»․ Անժելա Էլիբեգովա
5314:30
«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան
5514:24
«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան
6214:12
«Հայացք ձգեք ԱԺ ուղղությամբ, հասկանանք՝ քանի՞ գրագետ, դաստիարակված արարած կա այնտեղ»․ Արմենուհի Վարդանյան
6014:00
«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
7613:48