«Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ կազմալուծում»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին «հստակ տեսլականի» և խաղաղության հասնելու համատեղ ջանքերի համար։ Այս մասին Զելենսկին գրառում է արել X-ում՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Մոսկվայի սպառնալիքների թեմայով Մակրոնի ուղերձից հետո։
Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է լինի իրական, ոչ թե պարզապես խոսքեր։
«Դա չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի կազմալուծում։ Այն պետք է լինի արդար, հուսալի և երկարատև, և դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ողջ աշխարհի համար անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքների միջոցով: Մենք խորապես գնահատում ենք բոլոր նրանց նախաձեռնություններն ու ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և հզորացնում Եվրոպայի պաշտպանունակությունը», - գրել է Զելենսկին:
Նա հավելել է, որ անհամբերությամբ է սպասում առաջիկա օրերին խաղաղությանն ուղղված քայլերի ուղղությամբ աշխատանքին։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք երկու երկրների շտաբների պետերի հանդիպման մասին, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել ուկրաինացիների հետ համատեղ մշակված ամուր և կայուն խաղաղության ծրագրի իրականացման համար։

«ԵՊՀ-ի ռեկտորն ու Վան Գոգի կովը»․ Կարեն Հեքիմյան
1519:54
«Փաշինյանը, չգիտես ինչու, մոռացել է Ռուբեն Վարդանյանին, որը խոշոր ներդրումներ է արել ՀՀ-ում»․ Հակոբ Բադալյան
3519:36
«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
6118:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
10818:19
««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
6118:06
«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան
7917:48
«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
7917:30
«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
7117:00