Թրամփին քննադատելու պատճառով Նոր Զելանդիայում Բրիտանիայի դեսպանը հեռացվել է պաշտոնից

Մեծ Բրիտանիայում Նոր Զելանդիայի դեսպան Ֆիլ Հոֆֆը հեռացվել է պաշտոնից այն բանից հետո, երբ քննադատական մեկնաբանություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մոսկվայի հետ հարաբերություններ հաստատելու նրա ջանքերի վերաբերյալ, հայտնում է ABC-ն։
Լոնդոնում կայացած ֆորումի ժամանակ դեսպանը Ռուսաստանի հետ հարաբերությունները ապասառեցնելու նախագահ Թրամփի ջանքերը հակադրել է Ուինսթոն Չերչիլի գործողություններին:
Չերչիլը դատապարտել էր վարչապետ Նևիլ Չեմբերլենին Մյունխենի համաձայնագիրը ստորագրելու համար։
Հոֆֆը մեջբերեց Չեմբեռլենին ուղղված Չերչիլի խոսքերը՝ «Դուք ընտրություն ունեիք պատերազմի և անպատվության միջև, ընտրեցիք անպատվությունը, բայց կստանաք պատերազմ»:
Այնուհետեւ Հոֆֆը հարց է ուղղել Ֆինլանդիայի արտգործնախարարին՝ «Նախագահ Թրամփը Չերչիլի կիսանդրին վերադարձրել է Օվալաձև աշխատասենյակ: Կարծում եք նա իսկապե՞ս հասկանում է պատմությունը», - ասել է դիվանագետը։
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսն այսօր իր հայտարարության մեջ նշել է, որ Հոֆֆի մեկնաբանությունները «խորապես հիասթափեցնող են»:
«Դրանք չեն արտացոլում Նոր Զելանդիայի կառավարության տեսակետները և անվավեր են դարձնում Լոնդոնում գերագույն հանձնակատարի նրա պաշտոնը», - հայտնել է արտգործնախարարը։

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
1503:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
4602:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
5001:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
4900:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
10700:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5700:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
6200:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
54Երեկ, 23:54