«Ուկրաինան և ԱՄՆ-ն քննարկում են նոր սպառազինությունների մատակարարումները»․ Զելենսկու գրասենյակ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են նոր սպառազինությունների մատակարարումները, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռները։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լեհական Wirtualna Polska պորտալին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
«Իհարկե, մենք ամենից շատ շահագրգռված ենք Patriot համակարգերի համար հրթիռներ ստանալու հարցում, քանի որ դա բնակչության պաշտպանության և կարևոր ենթակառուցվածքների հարց է, բայց մեզ համար կարևոր են նաև այլ զինատեսակները: Եվ այդ համաձայնագրերն այժմ սեղանի վրա են և քննարկվում են»,- ասել է Պոդոլյակը։
Ավելի վաղ Փենթագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ԱՄՆ Զինված ուժերը դադարեցրել են Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, կասեցումը վերաբերում է նաև Լեհաստանի տարանցիկ գոտիներում տարանցման կամ առաքման սպասող զենքերին:

«Կապրենք, կտեսնենք». Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցում արտացոլված ցուցանիշների մասին (տեսանյութ)
1312:54
«ԹՐԻՓՓ-ը կարող է առաջնային գործարկվի և ունենա նաև միջազգային նշանակություն Արևելք-Արևմուտք ուղղությամբ». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
1412:48
«Ասում են՝ ինչի՞ եք 31 միլիոն ծախսում, COP անում, եկեք գնանք քյաբաբ-խաշ ուտենք, «Բրաբուս» առնենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2112:42
«Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3912:24
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3412:18
«Ճիշտ ենք համարում TRIPP-ի նախագծման աշխատանքները սկսել այսօրվանից․ էսքիզները կներկայացնենք քննարկման»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
4412:06
«Դանիել Իոաննիսիանն ապացույցներ չունի»․ Վահրամ Խաչատրյան (տեսանյութ)
4611:54
«Մինչև 250 հազար դրամ արժողությամբ վաուչեր կտրամադրենք՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5111:48