Չինաստանը դեմ է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին

Եվրոպական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լու Շայեն ասել է, որ Եվրոպան և Ուկրաինան պետք է մասնակցեն խաղաղ գործընթացին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հավասար հիմունքներով։ Նրա խոսքերը մեջբերում է South China Morning Post-ը։
«Եթե նայեք, թե ինչպես է Թրամփի վարչակազմը բացահայտ գերիշխող քաղաքականություն վարում Եվրոպայի նկատմամբ՝ դաշնակիցների հետ նման կերպ վերաբերվելով, անկեղծ ասած՝ միանգամայն ապշեցուցիչ է»,- ասել է Լուն Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական համաժողովի քննարկման ժամանակ:
Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարգավորելու բանակցությունները չեն կարող անտեսել այլ կողմերի, մասնավորապես եվրոպական պետությունների կարծիքները։
«Որոշումները պետք է քննարկվեն հավասար հիմունքներով և ոչ թե պարտադրվեն սահմանափակ թվով երկրների կողմից: Սա չպետք է որոշվի միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, հատկապես հաշվի առնելով Եվրոպայի մտահոգությունները, որն զգում է, որ նման դիվանագիտական մանևրները պարզապես մի կողմ են մղում իրեն»,- ասել է չինացի դիվանագետը։
Միևնույն ժամանակ, Լու Շայեն ողջունել է Վաշինգթոնի և Մոսկվայի միջև ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանն ուղղված քննարկումները, սակայն ընդգծել է, որ ցանկացած խաղաղ գործընթաց պետք է ներառի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ եվրոպական երկրների ճանաչումն ու մասնակցությունը։

«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
6500:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
6800:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
75Երեկ, 23:54
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման հարցը
126Երեկ, 23:43
«Իրանում հիմնական սպառողական ապրանքների հետ կապված խնդիրներ չկան». Իրանի էկոնոմիկայի նախարար
118Երեկ, 23:25
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է կանխել Միջերկրական և Կարմիր ծովերում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձերը
117Երեկ, 22:49
«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան
81Երեկ, 22:36
«ԱՄՆ-ն ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների հետ». Լավրով
153Երեկ, 22:25