Սիրիայում Ասադի կողմնակիցներն ապստամբել են իսլամիստների դեմ

Սիրիայում ալավիների ապստամբություն է սկսվել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» իսլամիստների դեմ, որոնք զավթել են իշխանությունը։ Այս մասին մարտի 6-ի երեկոյան հայտնել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Լաթաքիայում կատաղի բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և ալավիական ջոկատների միջև, որոնք եղել են Բաշար ալ-Ասադի կառավարության հենարանը։
Հաղորդվում է, որ առնվազն 13 գրոհային է սպանվել Ջաբլա շրջանում, որտեղից սերում է Ասադի ընտանիքը:
Ապստամբության խթան է հանդիսացել «Հայաթ Թահրիր ալ-Շամի»-ի կողմից Լաթաքիայի գյուղերից մեկը «մաքրելու» փորձը։ Իսլամիստներն այնտեղ ռազմական դիմադրություն են ստացելև սկսել են հրետանուց գնդակոծել բնակավայրը։
Դա հանգեցրել է անկարգությունների հարևան Ջաբլի և Խմեյմիմ բնակավայրերում (վերջինս ռուսական ավիաբազան է): Բողոքի ցույցեր են սկսվել Լաթաքիա և Տարտուս քաղաքներում։
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբները բարձրացնում Ալավիների դրոշը Աս-Սուվեյդա նահանգում գտնվող ոստիկանական շտաբի վրա և գրոհում ռազմական քոլեջը, որը իշխող իսլամիստական խմբավորման բազան էր:
Հաղորդվում է, որ ապստամբները «Հայաթ Թահրիր ալ-Շամի»-ի զինյալներին դուրս են մղել այս բնակավայրերից՝ սպանելով նրանցից մի քանիսին։
Միաժամանակ տեղեկություններ կան, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամի»-ն արդեն համալրումներ է ուղարկել շրջան Հալեպից, Համայից և Դամասկոսից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների միջև բանակցությունները Տարտուսում և Լաթաքիայում ռուսական երկու ռազմաբազաների պահպանման շուրջ ընթանում են դրական հունով։

«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
2919:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
11819:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
5919:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6319:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7518:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
12917:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
9016:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
14516:02