Ալեն Սիմոնյանը գրկած կդիմավորի՞ Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան․ «Ժողովուրդ»
![]() 249 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կողմնորոշվում՝ ամռան սկզբին ինչպես դիմավորի Հայաստան այցելող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով. «2022 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Դուք օդանավակայանում երկու ձեռքով ողջունելով, ծաղկեփնջով դիմավորեցիք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն տարակուսել էր այդ ջերմ վերաբերմունքից: Ի պատասխան՝ Դուք խոստացել էիք, որ երբ Մատվիենկոն Հայաստան գա, կգնաք և ինքնաթիռի մոտ նրան գրկած կդիմավորեք: Հիմա պարզվել է, որ Մատվիենկոն առաջիկայում Հայաստան կգա: Ըստ այդմ, ցանկանում ենք իմանալ՝ արդյոք կկատարե՞ք Ձեր խոստումը և նրան գրկած կդիմավորե՞ք ինքնաթիռի աստիճանների վրա»: Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը, նախնական պայմանավորվածությամբ, Երևան կժամանի այս տարվա հունիսի 5-6-ը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
