Հարավային Կորեայի դատարանը նախագահ Յուն Սոկ Յոլին կալանքից ազատելու որոշում է կայացրել

Հարավային Կորեայի դատարանը չեղարկել է նախագահ Յուն Սոկ Յոլին կալանավորելու որոշումը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Փետրվարին նախագահի կողմը բողոք էր ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել էր, որ ձերբակալությունն անօրինական է։
Նախագահի փաստաբան Սոկ Դոնգ Հյունը պարզաբանել է, որ նախագահն ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազները հնարավորություն ունեն բողոքարկել որոշումը։
«Չնայած կալանքը վերացնելու դատարանի որոշմանը, նախագահն անմիջապես ազատ չի արձակվի։ Կենտրոնական դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Նախագահն ազատ կարձակվի, եթե դատախազները հրաժարվեն որոշումը բողոքարկելու իրենց իրավունքից»,- ասել է նախագահի փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հունվարի 15-ին Բարձրաստիճան պաշտոնյաների հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը Սեուլի իր նստավայրում ձերբակալել է նախագահ Յուն Սոկ Յոլին՝ ռազմական դրության դեպքերի պատճառով սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքով։ Հունվարի 19-ին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը պետության ղեկավարին կալանավորելու որոշում էր կայացրել։

«Հայասատանում կա իրապես քաղաքական պատասխանատվության դիֆիցիտ». Կարապետ Պողոսյան (լուսանկար)
1703:06
«Կազմաքանդվող հասարակությունը այսօրվա ամենասուր մարտահրավերն է». Վահե Հովհաննիսյան
4102:18
«Եթե ձեր սեփական պատմությունը ձեզ դաս չի տվել, գոնե դաս քաղեք Ուկրաինայի օրինակից». Արթուր Խաչիկյան
7800:24
«Մենք շատ կցանկանայինք վերականգնել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ, բայց դրա համար նրանք պետք է քայլեր ձեռնարկեն»․ Կոս
148Երեկ, 22:24
«44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանին վիրավորում էր պատճառել «մի հատ խփնվուկ ադրբեջանցի»». Էդգար Ղազարյան
90Երեկ, 22:18
«Երբևէ Սասուն անունն այդպիսի ռուսական առոգանությամբ չէր հնչել». Անուշ Սեդրակյան
92Երեկ, 21:48
«Նիդերլանդները մտադիր չէ պաշտպանության հարցերում ապավինել ԱՄՆ-ին». Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուս
147Երեկ, 20:48
«Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի». Քրիստինե Վարդանյան
76Երեկ, 20:18