«Կայցելեմ Սաուդյան Արաբիա՝ 1 տրլն դոլլար ներդրումների դիմաց»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ գարնան ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա այն բանից հետո, երբ այդ երկիրը համաձայնի 1 տրիլիոն դոլար ծախսել ամերիկյան ռազմական տեխնիկայի և այլ ապրանքների վրա։
Թրամփը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում՝ նշելով, որ կայցելի, եթե իր պահանջները բավարարվեն։
Թրամփն հիշեցրել է, որ իր նախորդ այցը Սաուդյան Արաբիա ավարտվել է 450 միլիարդ դոլարի գործարքով: Այս անգամ նա նոր պահանջ ներկայացրեց՝ չորս տարվա ընթացքում 1 տրիլիոն դոլարի ներդրում:
«Վերջին անգամ, երբ ես այցելեցի Սաուդյան Արաբիա, նրանք 450 միլիարդ դոլարի ներդրում արեցին... Հիմա նրանք ավելի հարուստ են, իսկ մենք՝ ավելի ծեր: Ուստի ես ասացի, որ կայցելեմ՝ ամերիկյան ընկերություններին չորս տարվա ընթացքում 1 տրիլիոն դոլար վճարելու դեպքում: Նրանք համաձայնեցին դա անել, ուստի ես պատրաստվում եմ գնալ այնտեղ»:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
8101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
8200:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
97Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
120Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
104Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
291Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
179Երեկ, 17:24