ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք է բացահայտվել
![]() 585 Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 18:54 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ-ին և պահեստապետ Կ. Ա-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել: Մասնավորապես՝ Տ. Մ-ի հանձնարարությամբ զորամասի ինժեները, տեղյակ չլինելով ավտոմեքենայի շահագործման իրական նպատակի և երթուղու մասին, կազմել է կեղծ ուղեգրեր, որոնց հիման վրա Գ. Դ-ն և Կ. Ա-ն զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերը բարձել են զորամասին ամրակցված բեռնատարը և 2024 թվականի փետրվարի 2-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ հիշյալ պահեստամասերը բեռնաթափել են Գ. Դ-ին պատկանող հողամասերի տարածքում: Այնուհետև վերջինս, հիշյալ պահեստամասերը վաճառելու՝ Տ. Մ-ի ապօրինի հանձնարարությունը կատարելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մետաղի ջարդոն ընդունող անձի հետ և հափշտակված պահեստամասերը՝ մեկ կիլոգրամը 400 ՀՀ դրամով, վաճառել նրան: Արդյունքում՝ ստացված 4 մլն ՀՀ դրամից 3 մլն դրամը Գ. Դ-ն տվել է Տ. Մ-ին, իսկ գումարի մնացած մասը՝ 1 մլն ՀՀ դրամը, տնօրինել են ինքն ու պահեստապետ Կ. Ա-ն: Վերջիններիս կողմից հիշյալ 1 մլն դրամը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տ. Մ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Դ-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Կ. Ա-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
215Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
58017.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
51017.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
61316.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52715.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
52315.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53814.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
52214.04.2026, 17:18
