Կիրակի, 09 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Քայլիստները չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է». Գագիկ Համբարյան

«Քայլիստները չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է». Գագիկ Համբարյան
309
Այսօր, 02:06

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ էին պատմում Գյումրիում 2017 թ-ին և ո՞րն է Սարիկի իսկական ստորագրությունը։
ՀՀԿ-ի և Սարիկի միջև «փոխհրաձգությունը»՝ կապված քայլիստների Սարիկի ՀՀԿ-ին անդամակցելու հետ, շարունակվում է: ՀՀԿ-ի Շիրակի մարզային գրասենյակի ղեկավարը երեկ հայտարարել էր, որ Սարիկը եղել է ՀՀԿ անդամ և հետագայում հեռացվել է կուսակցությունից, որին Սարիկը արձագանքեց և հերքեց այն, սակայն այսօր ՀՀԿ-ից փաստեր ներկայացրեցին՝ Սարիկի դիմումը ՀՀԿ-ին անդամակցելու պահով, որին Սարիկը կրկին արձագանքելով՝ հիմա էլ մեղադրեց ՀՀԿ-ին՝ իր ստորագրությունը կեղծելու մեջ, և հայտարարել է, որ դիմելու է դատարան:
Լուսանկարում, ըստ Սարիկի, իր իրական և կեղծ ստորագրություններն են, որոնք, ըստ իս՝ 20 տարվա դասախոսիս, ով շատ է «շփվում» ձեռագրերի և ստորագրությունների հետ, նույնն մարդունն են, շատ չնչին տարբերություն կա նրանց միջև, և եթե հաշվի առնենք նաև այն, որ «իրական և կեղծ» ստորագրությունների միջև 13 տարի տարբերություն կա, և որպես շատ փաստաթղթեր ստորագրող մարդ կարող եմ փաստել, որ իմ ստորագրությունն էլ շատ չնչին, բայց փոփոխվել է: Բայց թող դա դատարանը որոշի՝ ինչպես ցանկանում է Սարիկը: Բայց ես մի պատմություն հիշեցի՝ կապված Սարիկի և ՀՀԿ-ի հետ:
Ոչ մեկի համար նորություն չէ, որ Սարիկը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է հենց Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի կողմից հերթական անգամ Գյումրի ուղարկված և ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածու Արման Սահակյանին՝ նույն ինքը «Սովրանոյի» Արմանին, ով, ըստ Գյումրիում շրջանառվող այդ ժամանակվա ասեկոսեների՝ փորձել է ուժեղացնել իր դիրքերը Շիրակի մարզում, և ՀՀԿ մարզային գրասենյակի ղեկավարից զատ, ով այդ ժամանակ տխրահռճակ Սահակն էր, և ամբողջովին իր վերահսկողության տակ էին, վերահսկելի դարձնել նաև «Գյումրի 1», «Գյումրի 2» և «Գյումրի 3» ՀՀԿ-ի գրասենյակները՝ մեկում ղեկավար կարգելով Արման Առաքելյանին, երկրորդում՝ Կարապետ Պողոսյանին, իսկ երրորդում՝ Սարիկին, միևնույն ժամանակ՝ Կարապետ Պողոսյանին նշանակել տալով Շիրակի փոխմարզպետ, իսկ Սարիկին էլ Խաչատուրի փոխարեն մարզպետարանի գլխավոր քարտուղար: Սակայն, ըստ նույն այդ ասեկոսեների, Արման Սահակյանի այդ ծրագիրը ձախողվել է վարչապետ Կարեն Կարապետյանի պատճառով, ով կտրականապես դեմ է եղել այդ ամենին: Որպես փոխհատուցում «Սովրանոյի» Արմանը կարողանում է Սարիկին նշանակել տալ Գյումրիի սոցիալական ծառայության պետ:
Ինձ համար բացարձակ միևնույն է Սարիկը ՀՀԿ-ական եղել է, թե ոչ, քանի որ ողջ Գյումրին գիտի, որ 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Սարիկը աշխատել է ՀՀԿ-ի և կոնկրետ Սերժի «լյուբիմչիկի» կարգավիճակ ունեցող Արման Սահակյանի համար և բավական մեծ աշխատանք է տարել նրա հաղթանակի և ԱԺ-ում հայտնվելու համար: Այդ ժամանակ, հիշում եմ՝ Սարիկը նույնիսկ դեմ դուրս եկավ իր ընկերներին, ովքեր սատարում էին ՀՀԿ-ի մեկ այլ ռեյտինգային թեկնածուի:
Հիմա հարց՝ Սարիկին «մերը» համարող քայլիստները շարունակում են այդ կարծիքին մնա՞լ, թե՞ «ամնեզիայով» են տառապում ու, քանի որ հիմա Սարիկը իրենցն է, չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է:
Ի դեպ, Սարի՛կ, իսկ ձեռագիրն ո՞ւմն է...»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան