«Սրանք իշխանության համար են կռիվ տալիս, իսկ Բաքվի մեր գերիները՝ հայի պատվի ու պետություն ունենալու». Արմինե Օհանյան
![]() 285 Կիրակի, 09 մարտի, 2025 թ., 01:38 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուզում էի Մարտի 8-ին, կանանց, նրանց հոգսերին ու դերին նվիրված խոսք գրել: Մի քիչ գովաբանել մեր սեռի ներկայացուցիչներին, ընդգծել նրանց առաքինությունն ու արժանիքները, շնորհավորել, շեշտել, որ նրանք յուրաքանչյուր տան զարդն են և յուրաքանչյուր երկրի բարեկեցությունն ու առաջադիմությունն առաջին հերթին իր կին քաղաքացիներից է կախված: Ուզում էի... Բայց երեկ ողջ օրը հագեցած էր Ռուբեն Վարդանյանով, նրա հուսահատ-հուսավառ-լուսավոր ուղերձով և ոչ մի այլ թեմա չէր տեղավորվում ուղեղումս, ինչպես բոլոր նորմալ մարդկանց ուղեղում: Խոսքը նորմալ մարդկանց մասին է, ոչ թե հանրությանը միայն հարկատու և իրենց ստնտու համարողների, նրանց «կրթողների», ազգայինի ու հայկականի դեմ օրուգիշեր պայքարողների: Մարդկանց, որոնք ձևացնում են, թե Բաքվում գերիներ չկան, եթե անգամ կան, ապա նրանք մեր պաշտպանության և մեր կարեկցանքի իրավունքը չեն նվաճել, որովհետև «հայտնի չէ, թե ով է նրանց գործուղել Արցախ», որովհետև «չեն կռվել՝ փախել են», կամ՝ հավատացել են ռուսին և հենց իրենք են մեղավոր, որ իրենց երկիրը գրավեց թշնամին և իրենց էլ պատանդ տարավ Բաքու: Ստոր, ճղճիմ, փոքրոգի, անամոթ մարդկանց պահվածք, որոնք մի կողմից անզոր են երկիր կառավարել և այդ երկրի քաղաքացիների շահերը պաշտպանել, մյուս կողմից՝ չեն ուզում հրաժարվել իշխանական բարիքներից, որ ուրիշները փորձեն դա անել: Եվ պատրաստ են ամեն թուքումուր հանդուրժել, ամեն նվաստացման գնալ՝ միայն թե պահեն իշխանությունը: Ու ամենուրեք իրենց աթոռներին ուղղված վտանգ են տեսնում՝ անգամ Բաքվի բանտում գտնվող մարդկանց մեջ: Ուղղակի մի պահ համեմատեք՝ սրանք իշխանության՝ կուշտ ուտելու, թանկ հագնվելու, վոյաժների մեկնելու, դաչաներում ապրելու համար են կռիվ տալիս, իսկ Ռուբեն Վարդանյանն ու Բաքվում գտնվող մեր մյուս գերիները հայի պատիվն ու պետություն ունենալու իրավունքն են պաշտպանում՝ իրենց կյանքի գնով»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
