Թրամփը չի վերսկսի ռազմական աջակցությունն Ուկրաինային ռեսուրսների վերաբերյալ գործարքի ստորագրումից հետո. NBC News

Թրամփը չի վերսկսի ռազմական աջակցությունն Ուկրաինային ռեսուրսների վերաբերյալ գործարքի ստորագրումից հետո, հայտնում է NBC-ն։ ԱՄՆ-ի նախագահը «անձնական զրույցում հասկացրել է իր օգնականներին», որ ցանկանում է տեսնել Վլադիմիր Զելենսկու վերաբերմունքը Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի նկատմամբ, ներառյալ՝ տարածքային զիջումների գնալու պատրաստակամությունը։ Այս մասին հայտնել են NBC-ի անանուն աղբյուրները, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, Թրամփը պնդելու է, որ «ռեսուրսային գործարքն» ստորագրվի:
Ուկրաինային ռազմական օգնությունը վերականգնելու համար Թրամփի կողմից Կիևին առաջադրած ևս մեկ պահանջն էր «Ուկրաինայում ընտրությունների անցկացմանն ուղղված որոշ քայլեր և, հնարավոր է՝ այդ երկրի ղեկավարի հրաժարականը», հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ընդ որում, Ուկրաինայում ընտրությունների անցկացումն արգելված է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի չեղարկվել ռազմական դրությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բանակցություններ են վարել մի շարք ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, սակայն նրանք բոլորը դեմ են արտահայտվել մինչև ռազմական գործողությունների ավարտը ընտրությունների անցկացմանը։

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
3316:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
11515:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
11115:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
12914:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
16011:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
10710:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
11409:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
11109:24