Լյուքսեմբուրգի 22-ամյա արքայազնը մահացել է գենետիկական հազվագյուտ հիվանդությունից

Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը մահացել է 22 տարեկան հասակում ծանր հիվանդության հետևանքով։ Ֆրեդերիկի մահվան մասին հայտնել են նրա ծնողները՝ Լյուքսեմբուրգի արքայազն Ռոբերտը և Ջուլիան, հայտնում է TMZ-ը։
Արքայազնը մահացել է մարտի 1-ին։ Նախորդ օրը՝ փետրվարի 28-ին, Ֆրեդերիկը հրաժեշտ է տվել ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ բարի ու իմաստուն խոսքեր ասելով. «Նույնիսկ իր վերջին պահերին նա պահպանեց իր հումորի զգացումն ու անսահման կարեկցանքը»,- կիսվել են նրա ծնողները:
Արքայազնը տառապում էր հազվագյուտ գենետիկական խանգարումով, որը կոչվում էր POLG՝ միտոքոնդրիալ խանգարում, որը նրա մոտ ախտորոշվել է 14 տարեկանում։ Նա ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր, ունի քույր՝ Շառլոտան և եղբայր՝ Ալեքսանդրը։
Ընտանիքը մտադիր է շարունակել օգնել հիմնադրամին, որն ուսումնասիրում է այս հիվանդությունը։


Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
11917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9315:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9314:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25912:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25509:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
359Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
214Երեկ, 18:48