ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ խորհրդակցություններ են խնդրել

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ փակ խորհրդակցություններ անցկացնելու հարցումով։ Մոսկվան ակնկալում է, որ դրանք տեղի կունենան երկուշաբթի, Telegram-ի իր ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել են հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ կապված: Մենք ակնկալում ենք, որ Խորհրդի դանիական նախագահությունը դրանք կնշանակի մարտի 10-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին-խմբ.)»,- նշել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ Սիրիայում բախումներ են տեղի ունենում ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև, որոնք ուղեկցվում են բռնություններով։
Վերջին տեղեկություններով զոհերի թիվն անցնում է 700-ը։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
9420:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
15519:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11417:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11817:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
10217:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
22717:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
9917:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9116:48