«Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան Սիրիայի հետ համատեղ կպայքարեն ԻՊ-ի դեմ»․ Սաֆադի

Հորդանանը, Իրաքը, Լիբանանը և Թուրքիան Սիրիայի հետ միասին պայմանավորվել են «Իսլամական պետության» դեմ գործողություն իրականացնելու շուրջ»,- ասել է Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին՝ Ամմանում կայացած ասուլիսի ժամանակ:
Աս-Սաֆադին նշել է, որ հանդիպման նպատակը «Սիրիայում եղբայրներին աջակցելն է՝ հանուն կայունության և ահաբեկչության դեմ հաղթանակի»: Նրա խոսքով՝ մեկ պետության անկայունությունը հանգեցնում է ողջ տարածաշրջանի անկայունությանը։
«Մենք աջակցում ենք Սիրիային՝ վերականգնմանն ուղղված իր ջանքերում և դեմ ենք նրա անվտանգությունն ու կայունությունը ապակայունացնելու ցանկացած փորձի»,- ասել է Հորդանանի արտգործնախարարը։
«Մենք շարունակում ենք պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, և մեր հանդիպման ժամանակ մշակվել է ծրագիր, որը ներառում է ահաբեկչության դեմ պայքարի համատեղ օպերատիվ շտաբի ստեղծումը»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է, որ հանրապետության նոր իշխանությունները պաշտպանում են բոլոր բնակիչներին և թույլ չեն տա խտրականություն կամ անցյալի ողբերգությունների կրկնություն։

«Պետության ղեկավարի հայտարարությունը դուրս է տնտեսագիտական ու դիվանագիտական պատկերացումներից»․ Հրայր Կամենդատյան
4718:48
Կանադան գումար կհատկացնի Ուկրաինայի համար հրթիռներ ձեռք բերելու նպատակով
9018:19
««Նիսյա» թե «նաղդ»՝ սա քաղաքական կոռուպցիա է»․ Սուրեն Սուրենյանց
5118:06
«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան
7017:48
«Գուցե անհրաժեշտ է մի քանի վագոն իրավապահ էլ գործուղել «Վիվառո»-ի գարաժ»․ Արեգ Սավգուլյան
7517:30
«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
6817:00
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
6316:36
«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6116:30