Վենսի զարմիկը կռվում էր Ուկրաինայում․ #LeFigaro

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի զարմիկ Նեյթը երկուսուկես տարի կռվել է Ուկրաինայի զինված ուժերում, հայտնում է Le Figaro-ն։
«Թեխասցի Նեյթն Ուկրաինայում անցկացրել է երեք տարի, որից երկուսուկեսը՝ ամենաարյունալի մարտերում, այդ թվում՝ Կուպյանսկի, Բախմուտի, Ավդիևկայի և Պոկրովսկի համար մղվող մարտերում»,- ասվում է հոդվածում։
Ըստ աղբյուրի՝ Նեյթը և Ջեյ Դին ունեն նույն տատիկն ու պապիկը։ Ջ.Դ. Վենսի մայրը՝ Բեվերլին, Նեյթի հորաքույրն է։ Եղբայրները հաճախ էին արձակուրդները միասին անցկացնում։
2022 թվականի մարտին Նեյթը մեկնել է Լվով։ Նույն թվականի հունիսին նա վերադարձել է ԱՄՆ, հետո կրկին մեկնել Դոնբաս։
«Նեյթը միացել է ուկրաինական Honor ազգայնական խմբին, որն արդեն առաջնագծում էր 2014 թվականին Մայդանի հեղափոխության ժամանակ»,- գրում է թերթը՝ հավելելով, որ Նեյթ Վենսը նաև մասնակցում էր նորակոչիկների պատրաստությանը։
Նեյթը հայրենիք է վերադարձել անցյալ հունվարին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ։
«Նա հուսահատված է զարմիկի դիրքորոշումից»,- ասվում է հոդվածում։
«Ես հիասթափված էի։ Հարազատ զարմիկդ առաջնագծում էր։ Ես կարող էի նրան պատմել ճշմարտությունը՝ առանց պաճուճանքների, առանց անձնական շահի։ Բայց նա երբեք չի փորձել ավելին իմանալ»,- Նեյթի խոսքերն է մեջբերում թերթը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55