«Կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա». Արմեն Աշոտյան
![]() 172 Այսօր, 18:30 «Ես վստահ չեմ, որ այն սարքավորումը, որ դրված է մեր տանը, չի համալրվել ՀՀ համապատասխան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսող հնարավորություններով: Իմ ոտքի վրա դրված սարքի մասին չէ խոսքը, այլ այն մեծ սարքի, որը իրար է կապում»,-դատական նիստի ժամանակ նման մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը ընդգծել է. «Ես խորը և հիմնավոր կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա, որը 6 ամիս իրականացվում է իմ դեմ՝ մտնելով ոչ միայն քաղաքական առօրյա, այլ նաև անձնական դաշտ: Մենք կարող ենք կազմակերպել այդ սարքի փորձաքննություն»: Աշոտյանը առաջարկել է, որ դատարանի թույլտվությամբ ուղիղ եթերում անաչառ մասնագետները քանդեն, հերձեն այդ սարքը և տեսնեն, որ այն գաղտնալսող է: «Ես ունեմ շատ ստույգ կասկածներ»,-հավելեց Աշոտյանը: |
«Եթե դատավոր Դոլմազյանը որոշողը լիներ, Արմեն Աշոտյանին ամենասկզբից ազատած կլիներ». Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
2220:36Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա
3820:31«Արմեն Աշոտյանը գործող ռեժիմին պետք չէ ազատության մեջ». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6920:12«Սիրիայի կառավարական ահաբեկիչների համազգեստի վրա Թուրքիայի դրոշն է». «Թուրքիան այսօր»
13819:36«Հայաստանի դեպքում երկու կողմից ենք «հոշոտվելու»». Սուրեն Ներսիսյան
11519:24Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
8819:12«Ուղեվարձի թանկացման փորձը թքել է բոյկոտի փայտիկին». Ոսկան Սարգսյան
16819:00«Կասկածներ ունեմ, որ մեր տանը դրված սարքը պարունակում է գաղտնալսման ֆունկցիա». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
17018:30