Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արմեն Աշոտյանը գործող ռեժիմին պետք չէ ազատության մեջ». Ռուբեն Մելիքյան

«Արմեն Աշոտյանը գործող ռեժիմին պետք չէ ազատության մեջ». Ռուբեն Մելիքյան
151
Այսօր, 20:12

«Մենք, հատկապես այս փուլում, չենք տեսնում Արմեն Աշոտյանի տնային կալանքի անհրաժեշտությունը, որովհետև վկաների մեծ մասը հարցաքննվել են, շատ վկաներ կան, որ առհասարակ առնչություն չունեն Արմեն Աշոտյանի հետ նաև իրավաբանական առումով»,-լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Մելիքյանը նշել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործընթացը մաքուր իրավական չէ, այն պետք է դիտել քաղաքական տեսանկյունից: «Քաղաքական հետապնդումները ունեն իրենց տրամաբանությունը՝ Արմեն Աշոտյանը գործող ռեժիմին պետք չի ազատության մեջ»,-ընդգծել է փաստաբանը:

«Արմեն Աշոտյանը գործող ռեժիմին պետք չէ ազատության մեջ». Ռուբեն Մելիքյան