Բանակցություններում ձախողման դեպքում Ուկրաինան վտանգում է կորցնել հետագա աջակցությունը. The Economist

The Economist-ը հայտնում է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունները կարող են չափազանց կարևոր լինել Կիևի համար: Ձախողման դեպքում Ուկրաինան վտանգում է կորցնել հետագա աջակցության հնարավորությունը։
ՌԴ Քաղաքական գիտությունների ակադեմիայի խորհրդի անդամ և PRISP կենտրոնի փորձագետ Վլադիմիր Շապովալովը NewsInfo-ի համար մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերություններում հնարավոր փոփոխությունները:
Շապովալովի խոսքով, Թրամփի բանակցային ոճը սկզբնական փուլում բնութագրվում է կոշտությամբ, սակայն հետագայում կարող է մեղմանալ։
«Թրամփը հաճախ սկսում է բանակցային բարձր դիրքից՝ շատ կոշտ պահանջներով, բայց հետո անցնում է ավելի մեղմ դիրքի»,- նշել է փորձագետը։
Նա չի բացառել, որ Թրամփը կարող է գործարք կնքել Կիևի ռեժիմի հետ՝ բավարարվելով «հաշտարար դիրքորոշման հավաստիացումներով ու հայտարարություններով» և ստորագրելով հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության համաձայնագիր։
Սակայն Շապովալովն ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկու կերպարը Թրամփի համար մնում է «անընդունելի»։
«Զելենսկին շատ վնաս է հասցրել անձամբ Թրամփին, և, հետևաբար, Կիևի ռեժիմի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման հնարավոր մեղմացումը չի ուղեկցվի նրա աչքին Զելենսկու հեղինակության վերականգնմամբ: Թրամփն, ամենայն հավանականությամբ, կուզենա Կիևի ղեկավար տեսնել այլ անձի»,- ասաել է փորձագետը։
Բացի այդ, ըստ Շապովալովի, Թրամփի համար անընդունելի են Զելենսկու և Եվրոմիության միջև առանձին բանակցությունները։ Նրա համար կարևոր է նաև հնարավորինս հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից՝ «ազգային շահերը պաշտպանելու և ֆինանսական հոսքերի մսխումը նվազագույնի հասցնելու համար»։

«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
214:42
«Ինքը ընդեղ է եղել ու տեսել է «Ալֆա» ջոկատը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3514:18
«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5013:42
«Հիշեք Գուրգենին, հատկապես նրանք, ովքեր խոսում են «խաղաղության» մասին»․ Արսեն Նիկողոսյան
5613:18
Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
6212:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
8010:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
8609:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
9209:00