«Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա՝ ցանկացած դեպքում»․ Ռուբիո

Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա՝ խաղաղության ցանկացած համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեջբերում է The New York Times-ը:
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի։ Ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան, և պարզ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպելու ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքերին»,- լրագրողներին ասել է պետքարտուղարը՝ Սաուդյան Արաբիա ժամանելուց առաջ։
Ռուբիոն նշել է, որ ապագա բանակցությունները կորոշեն, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը։
«Մենք չգիտենք, թե իրականում որքանով են կողմերը հեռու իրարից»։
Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնության վերականգնման հարցը, եթե Կիևն իսկապես ցույց տա, որ պատրաստ է խաղաղության։
«Ամերիկյան պատվիրակությունը ցանկանում է համոզվել, որ Կիևը պատրաստ է բարդ որոշումների, նմանապես Մոսկվան դժվար քայլեր պետք է ձեռնարկի այս հակամարտությանը վերջ տալու կամ գոնե ինչ-որ կերպ այն դադարեցնելու համար»,- հավելել է Ռուբիոն։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55