Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ջիդդա (Սաուդյան Արաբիա), որտեղ այսօր բանակցություններ են տեղի ունենալու ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
Այդ մասին Telegram-ում հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Թիմը տեղում է։ Մենք պատրաստվում ենք աշխատանքի։ Պաշտպանելով ուկրաինական շահերը, պատերազմի ավարտի հստակ տեսլականը, արդյունավետ կաշխատենք ամերիկացի մեր գործընկերների հետ»,- նշել է Երմակը։
ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
Ուկրաինական կողմը ներկայացնում են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և ռազմական օգնական Պավլո Պալիսան։ Նախագահ Զելենսկին կլինի Էր Ռիադում։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55