«Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարին». Սթարմեր

«Սա կարևոր պահ է Ուկրաինայում խաղաղության համար. բոլորս պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ հնարավորինս արագ կայուն և ապահով խաղաղության հասնելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ողջունելով Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքները։
Նա կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը՝ «գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է». «Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարին՝ դադարեցնելով ռազմական գործողությունները»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է զինադադար և անհապաղ անցում բանակցություններին՝ նշելով, որ Կիևը սատարում է այդ առաջարկը:
Պետդումայի պատգամավոր, գեներալ Վիկտոր Սոբոլևն իր հերթին ասել էր, որ Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայի հետ զինադադարին:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55