Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ ուկրաինական հակամարտությունը կլուծվի Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո։
«Մենք բոլորս աշխատում ենք, որպեսզի դա ավարտվի: Սա խելագարություն է հանուն ոչնչի: Կարծում եմ, որ դրան հասնելու հնարավորություն կա և դրա կեսը հրադադարն է: Եթե մենք ստիպենք Ռուսաստանին՝ դադարեցնել, կլինի լիարժեք զինադադար: Եվ ես չեմ կարծում, որ վերադարձ պատերազմին էլ երբեք չի լինի»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Նախօրեին բանակցություններ են տեղի ունեցել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, որից հետո ամերիկյան վարչակազմը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգթոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն անմիջապես կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի ռազմական մատակարարումներն Ուկրաինային։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ամբողջական հրադադարի, և այժմ Վաշինգթոնն սպասում է Մոսկվայի արձագանքին։

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է Բյուրեղավանում
3815:06
Անի Գևորգյանը որոնվում է որպես անհետ կորած
7912:30
«Սևանի սեզոնի համարյա փակումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8212:12
«Մենք պարտավոր ենք ստեղծել ներքին համերաշխության մթնոլորտ, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը». Գագիկ Ծառուկյան
8110:54
Քաղաքները՝ տիեզերքից. դեղինից՝ երկնագույն
8610:29
«Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ քպ-ն». Մարգարիտ Եսայան
8410:12
«Պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն մասնագիտական բարեխղճության մասին»․ Վարդուհի Սարգսյան
8609:48
ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
10409:26