«ՆԱՏՕ-ն լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Արկտիկայում ՌԴ-ի անվտանգության համար». ՌԴ ԱԳՆ

Քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնվում է, այն լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Արկտիկայում Ռուսաստանի անվտանգության համար, տարածաշրջանում ռազմական և քաղաքական լարվածությունն աճում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, արևմտյան երկրների դրդմամբ, Արկտիկայում բացասական միտումները, ցավոք, աճում են: Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք և, այդպիսով, տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության աճն առաջացրել է ռազմական և քաղաքական լարվածության աճ»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունները տարածաշրջանում «լրացուցիչ մարտահրավերներ և սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի անվտանգության և նրա ազգային շահերի համար: Հայտնի է, որ կիրառվում են ոչ լեգիտիմ պատժամիջոցներ, որոնք կոչված են խոչընդոտելու Ռուսաստանի արկտիկական գոտու զարգացումը և, ընդհանուր առմամաբ, ողջ հյուսիսում միջազգային համագործակցությունը», - նշել է դիվանագետը։
«Հյուսիսատլանտյան դաշինքը նաև մտադիր է մոտ ապագայում ակտիվացնել ռազմական ուսումնական գործունեությունը Ռուսաստանի հյուսիսային սահմանների մոտ», հավելել է Մասլեննիկովը։

«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
011:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
2011:13
«Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում»․ Զարուհի Մուրադյան
2910:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան
3710:30
«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից հետո դեռ չի ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր»․ Տիգրան Աբրահամյան
4910:06
«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
14609:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
5909:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
6909:00