Թրամփը չի բացառում Գրենլանդիան ռազմական ճանապարհով ԱՄՆ-ին կցելու տարբերակը. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունները Միացյալ Նահանգների ընդլայնման վերաբերյալ լուրջ են, Սպիտակ տան ղեկավարը չի բացառում Գրենլանդին ռազմական ճանապարհով բռնակցելու տարբերակը: Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը՝ աղբյուրներին հղումով:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են լսել Դանիայի առաջարկները՝ կղզում ամերիկյան զորախմբի աճի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հանքարդյունաբերական ընկերությունների հետ պայմանագրերի կնքման մասին: Այնուամենայնիվ, Թրամփը «լուրջ է տրամադրված Գրենլանդիային տիրապետելու իր ցանկության մեջ և հրաժարվում է բացառել դրա ձեռքբերման ռազմական ուղիները»:
Զրուցակիցներից մեկը նշել է, որ Սպիտակ տունը քննարկում է, թե ինչպես կարող է Վաշինգթոնն ստանալ Գրենլանդիան:
Պանամայի քաղաքական իրավիճակին ծանոթ աղբյուրն էլ հայտնել է, որ երկրի իշխանություններն ամեն գնով փորձում են մեղմել ամերիկացի առաջնորդին՝ միաժամանակ պահպանելով ինքնիշխանությունը Պանամայի ջրանցքի վրա: Ըստ նրա, Սպիտակ տունը գոհ է այն զիջումներից, որոնց Պանամայի գործընկերներն արդեն գնացել են, բայց Թրամփը դեռ ցանկանում է «վերադարձնել ջրանցքը Միացյալ Նահանգներ»:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
8410:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
18009:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
8108:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
12800:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
114Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
109Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
172Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
90Երեկ, 21:48