«Կուրսկում ուկրաինացի զինվորները 2 տարբերակ ունեն` մեռնել կամ հանձնվել». Պուտին

Ռուսաստանը լիովին վերահսկում է իրավիճակը Կուրսկի մարզում, Ուկրաինայի զորախումբն ամբողջովին մեկուսացված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:
«Իրավիճակն ամբողջովին մեր հսկողության տակ է, և մեր տարածք ներխուժած խումբը մեկուսացված է,- ասել է Պուտինը,- սա ամբողջական մեկուսացում է ու լիարժեք կրակային վերահսկողություն»:
Այս ներխուժման գոտու ներսում ուկրաինական զորքերի կառավարման կենտրոնը ոչնչացվել է, շեշտել է Պուտինը: «Եթե ընդամենը մեկ շաբաթ կամ երկու շաբաթ առաջ ուկրաինացի զինծառայողները փորձում էին փոքր խմբերով դուրս գալ այնտեղից, հիմա դա անհնար է: Տեխնիկան ամբողջովին լքված է, անհնար է դուրս հանել այնտեղից: Դա արդեն երաշխավորված է: Եվ եթե առաջիկա օրերին տեղի էր ունենում նրանց տեղաշարժի ֆիզիկական արգելափակում, ապա հիմա ոչ ոք ընդհանրապես չի կարող դուրս գալ: Կլինի ընդամենը երկու տարբերակ՝ հանձնվել կամ մեռնել», - ավելացրել է պետության ղեկավարը:

«Դե ինձ համոզեք, որ սա հայ է, որ հային թշնամի չէ». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
1411:06
«Արդեն հասել են մեռելների դասակարգելուն». Ոսկան Սարգսյան
3910:42
«Հայաստանը սահմանադրորեն է դարձվել կուսակցապետերի քաղաքական բացառիկ գերակայության զոհը». Արման Մելիքյան
4510:24
«Պահպանել կառույցը, բայց ջնջել նրա հայկական ինքնությունը՝ նույնպես միջազգային իրավունքի խախտում է». Արա Պապյան
5010:12
«Ով է իրավունք տվել քաղաքական պաշտոն զբաղեցնող քաղաքացիական անձանց կրել ՀՀ ԶՈւ-ի սպայական զինվորական համազգեստ». Էդգար Ղազարյան
7310:00
ՀՀ-ում ՌԴ-ի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը սկսվել է Երևանի և Գյումրու ընտրատեղամասերում
9309:48
ԱՄՆ-ում ձերբկալել են մի տղամարդու, որը պահանջել է խոսել Թրամփի հետ
9409:37
Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
6508:18