«Փաշինյանը գազազել է, որովհետև Գյումրիում տեսավ՝ հանրային վստահություն չունի»․ Նաիրա Զոհրաբյան

«Մենք տեսնում ենք, որ ինչքան այս իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան սրանք դառնում են ավելի ցինիկ ու սանձարձակ»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նախօրեին ինձ համար հերթական շոկն առաջացրեց Նիկոլ Փաշինյանի սանձարձակ ելույթը Գյումրիում։ Երկրի ղեկավարն իր քաղաքական մրցակիցներին, ովքեր հանդգնել են Գյումրիում առաջադրվել քաղաքապետի թեկնածու, անվանում է «առնետներ, որոնք տարբեր ծակերից դուրս են եկել, և ինքն այդ առնետներին նորից մտցնելու է ծակերը»։
Իսկ գիտե՞ք ինչու է Նիկոլ Փաշինյանը գազազել և ինչո՞ւ է նորից սկսել իր քաղաքական մրցակիցների դեմ քրեական ֆեյք գործեր կարելու և հաշվեհարդարի գործընթացը, որովհետև տեսավ, որ ինչքան էլ իրենց Սարիկը և իր «գրպանում գտնվող» մարզային և համայնքային պատասխանատուները ջանացել էին «մասովկա» ապահովել, որ, իբրև թե, ինքը հանրային վստահություն ունի, Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ունի զրո հանրային վստահություն։ Նա հասկացավ, որ թալանը վերադարձնելու մասին իր ելույթներն այլևս ոչ միայն ծիծաղ ու գարշանք են առաջացնում, այլև հանրությունը տեսնում է, թե ինչպես են 7 տարվա մեջ «1000 դրամանոց» սնանկներից դարձել դոլարային միլիարդատերեր․․․»։
Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ընտրական փուլին ընդառաջ նորից սկսել է իր տեռորը։ «Փաշինյանը հասկանում է, որ եթե չկեղծի ընտրությունները, վերարտադրվելու որևէ շանս չունի»,- ընդգծեց ԱԺ նախկին պատգամավորը։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
6918:24
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Զելենսկիին զրկել Եվրոպական շքանշանից
6717:18
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի իր հիմնկան արտահանման և աշխատանքային միգրացիայի շուկաները». Գալուզին
9714:30
«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին
10614:04
««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում». ՔԿ
9011:12
«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
7011:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
14309:27
«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան
7209:06