«Դեռ վաղ է քննարկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը»․ Մամեդով

Դեռ վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ակնկալում է, որ 1990-ականներից ի վեր Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ առկա պահանջները վերացվեն՝ ՀՀ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելով և Մինսկի խումբը վերացնելով:
«Վերջին հարցով երկու պետություններն էլ կարող են դիմել ԵԱՀԿ-ին: Ադրբեջանական կողմն արդեն որոշ ժամանակ է՝ այս առաջարկն է անում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունը լուծված է: Ցավոք, հայկական կողմը դեռ չի արձագանքել համատեղ կոչին: Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին», նշել է Մամեդովը:
«Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում», հավելել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
3316:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
11515:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
11115:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
12914:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
16011:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
10710:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
11409:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
11109:24