«Տավուշում բազում քանդվող վանքերից ու պատմական կոթողներից նորոգվելու է ընդամենը երկուսը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում բազում վանքեր, պատմական կոթողներ քանդվում են, 2025-ին նորոգվելու են դրանցից երկուսը։
Տավուշի մարզում բազում հնամենի վանքեր, պատմական հուշարձաններ՝ Կիրանցի, Առաքելոց, Դեղձնուտի վանքերը, Մշկավանքը և այլք, վատթար վիճակում են, քանդվում, քայքայվում են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Տավուշի մարզում 2025 թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ քանի՞ հնամենի, պատմական հուշարձան է նորոգվելու, որո՞նք են այդ հուշարձանները, ինչքա՞ն է տրվելիք գումարի չափը, ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները»։
«2025 թվականին նորոգվելու են Սրվեղի վանական համալիրը և Տավուշի Բերդ ամրոցը: Վերանորոգման գումարի չափը ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»:
Լուսանկարում՝ Իջևանի Այգեհովիտ գյուղի տարածքում գտնվող Սրվեղի վանքը»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
4621:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
197Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
82415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60510.09.2026, 16:12