Ողբերգություն` Հյուսիսային Մակեդոնիայում. կան տասնյակ զոհեր

Հյուսիսային Մակեդոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Կոչանի քաղաքի Pulse դիսկոտեկայում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 59 մարդ է զոհվել, վիրավորվել է 155 մարդ։
Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։
«...Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածների ընդհանուր թիվը 59 է, որից 35-ի ինքնությունը պարզվել է։ Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 155-ի։ Մահացել է նաև մի ոստիկան, որը համերգին հերթապահել է անչափահասների ներկայությունը վերահսկելու՝ նախօրոք հաստատված ծրագրի շրջանակում»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։
Հրդեհի հետևանքով զոհված երիտասարդների տարիքը տատանվում է 14-25-ի միջակայքում:
Միջադեպի պահին հաստատությունում եղել է մոտ 1500 մարդ։ Հրդեհը, ենթադրաբար, առաջացել է DNK խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով։
Դեպքի վայր են ժամանել վարչապետ Քրիստիան Միցկոսկին և կառավարության անդամները։ Փրկարար ծառայությունները՝ տեղի բնակիչների աջակցությամբ, շարունակում են հրդեհի հետևանքների վերացումը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գիշերային ակումբի սեփականատերը, որտեղ անցկացվել է համերգը, բերման է ենթարկվել։ Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունը հարցաքննության է կանչել միջոցառման կազմակերպիչներին։

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
11917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9315:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9314:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25912:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25509:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
359Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
214Երեկ, 18:48