Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի նոր հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

784
Կիրակի, 16 մարտի, 2025 թ., 17:49
ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի նոր հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը։
«Ես ակնկալում եմ, որ այս շաբաթ երկու նախագահների միջև խոսակցություն կլինի։ Մենք նաև շարունակում ենք շփվել և զրուցել ուկրաինացիների հետ»,- ասել է Սթիվ Վիթքոֆը CNN-ի եթերում։
ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը «դրական» է անվանել իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես հանդիպեցի նախագահ Պուտինի հետ, հանդիպումը տևեց մոտ երեք-չորս ժամ, այն դրական էր: Դա քննարկում էր, որը հիմնված էր (Ուկրաինայի հակամարտության) լուծումների վրա։ Այդպես ես կբնութագրեի այն»,- ասել է նա:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00