Երևանի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով ցուցահանդես

Օրերս Երևանի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդես, որտեղ այցելուներին ներկայացվել են 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, արդուզարդի բազմազան պարագաներ և ասեղնագործության նմուշներ, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ:
Ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված կնոջ ներքնազգեստին՝ որպես յուրաքանչյուր դարաշրջանի նորաձևության պատկերը ներկայացնող հանդերձանքի պարտադիր մասնիկ:
Մուտք գործելով քաղաքային կենցաղ 19-րդ դարի վերջին՝ այն դադարեց միայն հագուստի մաս լինել և վերածվեց կանցիության, նրբագեղության և պչրանքի հոմանիշի:
Ցուցահանդեսին ներկայացված ներքնազգեստներն օգտագործվել են երևանցիների կողմից: Երևանցի կանայք ուշի ուշով հետևել են եվրոպական նորաձևության զարգացումներին՝ տեսադաշտից բաց չթողնելով նաև ներքնազգեստը, ինչը խնամքով թաքցվում էր նրանց զգեստապահարանի խոր դարակներում:
Կանացի արդուզարդի և հանդերձանքի խանութները բազմաթիվ էին Երևանում: 20-րդ դարի սկզբին տղամարդու և կանացի ներքնազգեստի լայն տեսականի, գուլպաներ, ձեռնոցներ, ամենատարբեր ժանյակներ, ծածկոցներ, ձեռագործ պարագաներ կարելի էր գտնել «Նադեժդա» արդուզարդի խանութում: Նույն ժամանակաշրջանում Վարդանյան եղբայրների մանուֆակտուրային խանութում վաճառվում էին արտասահմանյան և ռուսական ֆաբրիկաների ամենատարբեր ապրանքներ, իսկ Տեր-Օհանյանցի խանութում կարելի էր ձեռք բերել գուլպաներ և սեղմիրաններ:
Ցուցահանդեսում կարելի է տեսնել նաև հայկական ասեղնագործական արվեստի բացառիկ նմուշներ, որոնք ներկայացնում են Կարսի, Խարբերդի, Կեսարիայի, Այնթափի, Հալեպի, Դամասկոսի, Երևանի ասեղնագործական դպրոցները:
Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը:







Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
314Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
33013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
33313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
41712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
39012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
52310.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
70608.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
85007.09.2026, 08:42