Մխիթար Սեբաստացու կուրությունը բուժած հրաշագործ սրբապատկերը կցուցադրվի ազգային պատկերասրահում

17-րդ դարում անհայտ հայ նկարչի կողմից ստեղծված «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում:
Այս սրբապատկերի հետ կապված ամենանշանավոր ավանդազրույցը կապվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու անվան հետ, երբ վերջինս հաստատվում է Սևանավանքում և մի որոշ ժամանակ մնում այնտեղ:
Հայտնի է, որ Մխիթար Սեբաստացին թույլ տեսողություն ուներ և, գրեթե կուրության շեմին, Սևանա կղզում օրեր շարունակ աղոթում է այս սրբապատկերի առջև ու խնդրում, որ իրեն ուժ և զորություն տրվի հայագիտական կենտրոն հիմնելու համար։ Ըստ ավանդության, աղոթքի ժամանակ հանկարծ շարժվում են Տիրամոր շուրթերը, և Մխիթար Սեբաստացին լսում է իր խնդրանքի պատասխանը՝ «Եղիցի՛»: Եվ հրաշքով վերականգնվում է Սեբաստացու տեսողությունը:
1717 թվականին Վենետիկում նա հիմնադրում է Մխիթարյան միաբանությունը։
Սրբապատկերի կենտրոնական հատվածում երկնագույն ֆոնի վրա պատկերված է Տիրամայրը, նրա առջև մանուկ Հիսուսը՝ փայտե մեծ խաչը գրկած: Հիսուսի աջ և ձախ կողմերում պատկերված են Քրիստոսի մատնությունն ու չարչարանքները խորհրդանշող առարկաները՝ 30 արծաթը, փուշի սև փունջը, մուրճը, երկար մեխերը, աքցանը, գեղարդը և այլն:
Հայտնի է, որ 1903 թ-ին, Ղևոնդ Ալիշանի ցանկությանն ընդառաջելով, Խրիմյան Հայրիկը Մխիթարյաններին է նվիրում սրբապատկերի կրկնօրինակը, որը կատարել էր Ենովք Նազարյանը Տփղիսում։
Իր հրաշագործ զորությամբ հայտնի «Սևանի Աստվածամայր» սրբապատկերը հնարավոր է տեսնել պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
4621:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
197Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
82415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60510.09.2026, 16:12