«Ինչո՞ւ է դրոշմապիտակների կոդերի գեներացման ծրագիրը տրվել մեկ ընկերության». Նաիրի Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկին դրոշմապիտակները, որոնք պատրաստվում էին հոլոգրաֆիկ բարձրորակ տպագրությամբ, պետությունը գնում էր 3.5 դրամով և անվճար տրամադրում ներմուծող և արտադրող ընկերություններին:
Այժմ, սովորական սպիտակ թղթի վրա սև ու սպիտակ դրոշմապիտակ տպելու համար տնտեսվարողները ստիպված են վճարել 7.2 դրամ, որից 4.2 դրամ՝ E-mark մասնավոր ընկերությանը՝ գեներացված կոդ ստանալու համար և 3 դրամ՝ որևէ տպարանում տպագրելու համար: Ստացված QR կոդը կարելի է տպել անգամ տանը՝ սովորական պրինտերով:
Բացասական կողմերը՝
1. Նախկինում պիտակի համար վճարում էր պետությունը, այժմ՝ գործարարը,
2. Պիտակը տպագրվում է 2 անգամ ավելի թանկ գնով,
3. Նախկինում չափազանց բարդ էր պիտակ կեղծելը (անկյան տակ նայելիս տարբեր պատկերներ էին երևում), այսօր դա շատ հեշտ է,
4. Արտադրողները, ներմուծողներն ու վաճառողները լուրջ գլխացավանքի մեջ են ընկել՝ սկսած կոդ պատվիրելուց, տպելուց մինչև իրացման փուլերում բոլոր QR կոդերը հատ-հատ սքանավորելը (նախկինում, օրինակ, 2 բլոկ ջուր գնելիս վաճառողը կարող էր սքանավորել 1 շտրիխ կոդ և բազմապատկել 24-ով, այժմ պետք է բոլորը հատ-հատ սքանավորել, ամեն մեկը՝ 2 անգամ):
Ինչո՞ւ էր նախկինում ՊԵԿ-ը դրոշմապիտակների տպագրության համար հայտարարում բաց մրցույթ, իսկ այժմ կոդերի գեներացման ծրագիրը ուղիղ տրվել է մեկ ընկերության։ Միգուցե մեկ այլ ընկերություն նույն ծառայությունը մատուցեր 3 անգամ ավելի էժան գնով և տնտեսվարողները խնայեին մի քանի միլիարդ դրամ:
Ըստ օդում կախված լուրերի, անբարեխիղճ արտադրողներ կան, որոնք պատվիրում են 1000 հատ կոդ, բայց տպագրում են 10.000 հատ: Քանի որ վաճառքի ժամանակ խանութների զգալի մասը QR կոդերը չի սքանավորում, միևնույն կոդը կրող դրոշմապիտակը հնարավոր է անվերջ տպել, փակցնել ապրանքի վրա և վաճառել։ Սա հատկապես ձեռնտու է ակցիզային ապրանքների համար (օրինակ՝ ծխախոտի և օղու), երբ տնտեսվարողը կարող է խնայել 4.200 դրամ ակցիզային հարկ ամեն լիտր օղու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ մեր իշխանություններին քննարկել նախկին համակարգին վերադառնալու հարցը։ Եթե նպատակը պետական բյուջեի գումարները խնայելն է, ապա հնարավոր է նախկին հոլոգրաֆիկ դրոշմապիտակները դարձնել վճարովի»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
36413.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
107013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
42112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
41312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
75511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
116311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
34311.08.2026, 16:54