«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի գերիների ազատ արձակումը»․ Նուբար Աֆեյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի գերիների ազատ արձակումը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Moderna-ի համահիմնադիր, բ.գ.թ., Flagship Pioneering-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը։
Անդրադառնալով Ադրբեջանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը, Աֆեյանը նշել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ ամոթալի դատավարություն է տեղի ունենում։ Նա հիշեցրել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները և արցախյան մի շարք գործիչների, այդ թվում՝ Վարդանյանի գերեվարումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտին և պայմանագրի հնարավոր ստորագրմանը՝ Աֆեյանը հիշեցրել է, որ Թրամփի վարչակազմը շատ հստակ, ուղիղ մեսիջներ է հղել այս հարցում, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։
«Ես կցանկանայի տեսնել իրական ստորագրված խաղաղության պայմանագիր։ Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք համաձայնագիրն ընդհանրապես կստորագրվի, քանի որ չափազանց պարզ է, որ Ադրբեջանն այս պատերազմը, այս հակամարտությունն օգտագործում է իր ներքին նպատակների համար»,- ասել է Աֆեյանը՝ հավելելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի բանտարկյալների ազատ արձակումը»։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55