ՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հայտնում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»։

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
3316:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
11515:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
11115:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
12914:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
16011:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
10710:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
11409:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
11109:24