Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

««Խաղաղության» համաձայնագիրը ողջունող երկրները ասելու կամ անելու բան չունե՞ն»․ Տիգրան Աբրահամյան

««Խաղաղության» համաձայնագիրը ողջունող երկրները ասելու կամ անելու բան չունե՞ն»․ Տիգրան Աբրահամյան
146
Այսօր, 09:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն երկրները, որոնք հերթ էին կանգնել ողջունելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի բանակցությունների ավարտը, որևէ ասելու կամ անելու բան չունե՞ն:
Թե՞ սպասում են, որպեսզի նույն հերթականությամբ էլ դատապարտեն Ադրբեջանի հրահրած հերթական արկածախնդրությունը:
Իսկ օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ իրադրության վերաբերյալ մեկնաբանություններն ու գնահատականներն, առհասարակ, «մատաղացու գառի» հոգեվիճակի և անադեկվատության ծայրահեղ վիճակում գտնվելու մասին են»: