«Եթե բյուջեում գումար չկար, Ավինյանն ինչո՞ւ է խոստացել ապահովել բնակարաններով»․ լրագրողը՝ քաղաքապետարանի աշխատակցին
![]() 104 Այսօր, 12:12 «Ոչ մի տեղ էլ չենք գնում, հո լակոտ չենք, թող իջնեն հստակ պատասխան տան»,- ասում է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի 68ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակչուհին։ Նրանք պահանջում են, որպեսզի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանի, թե ինչո՞ւ է 1,5 տարի առաջ խաբել՝ նախընտրական քարոզարշավին խոստանալով բնակարաններով ապահովել։ Բնակիչների մոտ իջավ քաղաքապետարանի գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը, ով հայտնեց, որ հարցի լուծումը կապված է շատ մեծ գումարների հետ, իսկ քաղաքապետարանի բյուջեն թույլ չի տալիս այդ ծախսերն իրականացնել և խնդիրը պետք է լուծվի Կառավարության կողմից․ «Ֆինանսական աջակցությունը պետք է կառավարությունից ստանանք, քաղաքապետարանն այդքան գումար չունի։ Մենք նաև բնակարանային ֆոնդ չունենք։ Խոսքը մոտ 3 միլիարդ դրամի մասին է»,- հայտնեց Կարեն Մարգարյանը։ Լրագրողի դիտարկմանը, իսկ եթե քաղաքապետարանը բյուջեում այդքան գումար չկար, ինչո՞ւ է Ավինյանը խոստացել 1,5 տարվա ընթացքում լուծել խնդիրը, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց․ «Ինչ գիտեի՝ փոխանցեցի, այլ տեղեկություն չունեմ»։ |
«Զոհվածների ծնողներին, զինհաշմանդամներին անտո՞ւն եք ուզում թողնել»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7916:00«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան
9515:54Արագած գյուղում ձյուն է տեղում (տեսանյութ)
6515:42«Զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի»․ Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)
13915:36«Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մեդիատուրի իրականացման ծախսը կազմել է 7 550 280 դրամ». ԻԱԿ
12815:24«Ահա Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններից երկուսը». Ռոման Երիցյան
23114:18«Բաշինջաղյան փողոցի կանգառը դարձել է լիճ»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
24712:36Ակցիայի մասնակցին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց
31312:24