«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունները նախատեսված են մարտի 23-ին՝ Ջիդդայում»․ Ուիթքոֆ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հրադադարի շուրջ բանակցությունները կկայանան մարտի 23-ին՝ Ջիդդայում։ Այս մասին Fox News-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ուիթքոֆը նշել, որ Ջիդդայի բանակցություններում ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն ՌԴ պատվիրակության կազմի, ինչպես նաև Ուկրաինայի հնարավոր մասնակցության մասին դեռևս հայտնի չէ։
«Մինչև վերջերս իրականում համաձայնություն չունեինք երկու կետերի շուրջ, որոնք են՝ էներգետիկ և այլ ենթակառուցվածքներին ուղղված հրադադարը, ինչպես նաև սևծովյան տարածքում կրակի դադարեցումը։ Այսօր այդ հարցում համաձայնության հասանք և, կարծում եմ, որ այդ կետից մինչև լիակատար հրադադար, համեմատաբար կարճ ճանապարհ է»,- ուղիղ եթերում ասել է Ուիթքոֆը՝ հույս հայտնելով, որ ուկրաինական կողմը նույնպես կհամաձայնի այդ կետերին։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել։ «Կցանկանայի ընդգծել այն մեծ տարբերությունը, որը գոյություն ուներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններից առաջ և հետո»,- CBS News-ին հայտնել է Ուիթքոֆը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել էր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ կրակի 30-օրյա դադարեցմանը, ինչպես նաև Սև ծովում նավարկության անվտանգության ապահովմանը, որն առաջարկել էր ԱՄՆ նախագահը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև բանակցություններ սկսել այդ համաձայնության մանրամասների շուրջ։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55