Թուրքիայում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև

Թուրքիայում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հիշեցնենք՝ Ստամբուլում ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցները շարունակում են ցույցերը։ Քաղաքապետն արդեն հանդես է եկել հայտարարությամբ. «Ես լավ եմ տրամադրված... Այս գործընթացից մենք ավելի ուժեղ դուրս կգանք... Ազգի կամքն ավելի ուժեղ է, քան մեկ մարդը»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեդդին Ալթունն էլ հայտարարել է, որ «պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ զրպարտչական արշավները կդադարեցվեն»։
Ալթունն ասել է, որ «առանց ընթացող հետաքննության բովանդակությանն ու մանրամասներին ծանոթանալու արված քաղաքական-գաղափարական գնահատականների թվում կան նախագահ Էրդողանի հասցեին զրպարտչական մեղադրանքներ»։
«Մենք պաշտպանելու ենք Էրդողանի իրավունքները և հակազդելու ենք զրպարտչական արշավներին»,- հավելել է նա։
— Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025
— Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025
— Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025
— Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025

«Փորձաքննություն են նշանակել, որ դուք ասեք՝ էս փամփուշտը փամփուշտ է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3018:06
«Այն, որ ուսուցիչներն ատեստավորում ու բարձր աշխատավարձ են ստանում, հեքիաթ է»․ Արա Պողոսյան
5217:24
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 77 անձ (տեսանյութ)
7316:06
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7615:18
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը»․ Հակոբ Բադալյան
9314:54
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
8913:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
8113:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
21712:55