«Երևանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու հարցում չի ստացել». Մարիա Զախարովա

Երևանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու հարցում չի ստացել, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեզ նախապես ասել էին, որ Վաշինգթոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել»,- ասել է նա այսօր կայացած ճեպազրույցում։
Զախարովան նաև նշել է, որ նման ծրագրերը կարող են հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը՝ օգտագործելով նույն մեթոդները, որոնք նախկինում կիրառել էր Արևմուտքը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների ներկայիս խնդիրները պետք է լուծվեն հենց այդ երկրների ջանքերով։
Ավելի վաղ RT հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան փաստաթղթերը, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիայից ռազմական տեխնիկա կփոխանցի Հայաստանի ուսումնավարժարաններ։ Փաստաթղթերից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Հայաստան նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։ Ամերիկյան հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դուլմենի ռազմաբազայից տեխնիկա տեղափոխել Հայաստանի Զառ բազա։ Այն կիրականացվի հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։
RT-ն, վկայակոչելով փորձագետներին, նշում է, որ Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Այս գործողությունը կարող է դիտվել՝ որպես Հայաստանի ռազմական զարգացում Վաշինգթոնի կողմից։

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
5002:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
68Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
78Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
77Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
135Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
66Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
119Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
84Երեկ, 22:00