«Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։
«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի տեղահանված ադրբեջանցիների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, բացահայտի մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիների ճակատագիրը և համագործակցի ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ «երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»։
Հիշեցնենք, որ Բրազիլիայում մամուլի ասուլիսում Արարատ Միրզոյանն ասել էր․ «Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար:
Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը․․․Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով, սակայն նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից։ Մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ»։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
7203:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
9001:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10300:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
90Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
103Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
89Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
99Երեկ, 21:54