«ՌԴ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով»․ Զախարովա

Ռուսաստանին անհանգստացնում են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի ֆոնին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք չենք կարող չանհանգստանալ, որ առաջընթացի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատման մասին լուրերի ֆոնին վերջին շրջանում, ցավոք, ավելի հաճախ ենք լսում երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին», - ասել է նա։
«Մոսկվան իր գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», հավելել է Զախարովան՝ միևնույն ժամանակ ակնարկելով, թե Երևանից ժամանակ կպահանջվի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն էր տարածում՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի կողմից կրակ բացելու վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այս հայտարարությունները։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55