ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։
Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։
Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ։
Մենք խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների պատրաստակամությունը՝ աջակցելու և կյանքի կոչելու այս կենսական նախաձեռնությունը և ողջունում ենք Դաշնային խորհրդի առաջիկա դերակատարությունը այն իրագործելու հարցում։
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի, էթնիկ զտման նպատակադրումով և ռազմական գործողություններով ուղեկցված տեղահանումը ոչ միայն լրջագույւն հումանիտար ճգնաժամ է առաջացրել, այլև բարոյական և իրավական լուրջ մարտահրավեր է միջազգային հանրությանը։
Երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը հույսի նշան է և կառուցողական ներգրավվածության օրինակ։ Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի մեր գործընկերների և բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55