«Ֆրանսիայի դեսպանն էթիկայի հետ խնդիր ունեցող հերթական գրառումն է արել»․ Հակոբ Բադալյան
![]() 202 Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 12:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Թերևս այս երիտասարդի գնալու ժամանակն է: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թերևս էթիկայի հետ խնդիր ունեցող հերթական գրառումն է արել՝ խոսելով Սյունիքի մարզ իր այցի մասին: «Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է. մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»,- Իքսի իր միկրոբլոգում գրել է Դըկոտինյին: Ինչ է նշանակում՝ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասին է: Այն, որ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է, աներեր ու աներկբա, բայց ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպանի համար այդ հանգամանքը շեշտման առիթ: Իսկ ո՞վ է կասկածի տակ դնում, որ Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ այցելելով Սյունիք, Ֆրանսիայի այս դեսպանը գրառում էր արել՝ մարզը գնահատելով «ռազմավարական նշանակության և խոցելի մարզ»: Ըստ ամենայնի, Ֆրանսիային վայել է Հայաստանում ունենալ արտահայտությունների հանդեպ առավել բծախնդիր, աչալուրջ և լրջամիտ դեսպան, այդ թվում մարզային այցերի այսպես ասած թարգմանական սպասարկումն ապահովելու տեսանկյունից: Ես հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ Սյունիք նրա այցի ընթացքում Ներքին Հանդի մասին խոսելիս էր առաջացել թարգմանական «վրիպակ», երբ թարգմանիչը օգտագործել էր «դեռ կարողանում ենք Ներքին Հանդ գնալ» ձևակերպումը: Ավելորդ է ասել անգամ, թե ինչպիսին բծախնդրությամբ պետք է կազմակերպվի որևէ դեսպանի շփումը լրագրողների հետ՝ թարգմանական աշխատանքի իմաստով: Բազմիցս եմ նշել, այդ առումով բոլոր դեսպանատները պետք է թերևս օրինակ վերցնեն ԱՄՆ դեսպանատան աշխատանքից: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանի Սյունիք այցերին, ապա անկասկած դրանք ողջունելի են՝ այն բոլոր ծրագրերի համատեքստում, որ իրականացվում են Սյունիքում: Եվ խոսքն այս դեպքում չի վերաբերում միայն Ֆրանսիային, այլ գործնականում ցանկացած երկրի, որը մարզում կիրականացնի կարեւոր ծրագիր»: Տվյալ պարագայում սակայն, օգտվելով առիթից, ու նաեւ դեսպանի գրառումների «ոգու» հանգամանքից, վերստին հիշեցնեմ պարբերաբար արվող հարցադրումս՝ ի՞նչ նորություն կա Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսություն բացելու հարցում, որի մտադրության մասին երկու տարի առաջ հայտարարել էր Հայաստան այցելած Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան: Ի՞նչ փուլում է այդ մտադրությունը դրա մասին բարձրաձայնելուց երկու տարի անց»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Նիկոլը մերօրյա Հերոստրատն է». Արմեն Հովասափյան
12903:06«Նման պատասխան տալու համար մարդ պետք է առնվազն երգի տեսահոլովակում բռնաբարվածի դեր խաղացած լինի». Արթուր Սուքոյան
24000:06«Նիկոլենք, իրոք, խուճապի մեջ են»․ Արմեն Հովասափյան
19000:00«Մեծ առաջընթաց է գրանցվել Սաուդյան Արաբիայում». Թրամփ
160Երեկ, 23:49Բաքուն հերքում է Արարատ Միրզոյանի պնդումները
184Երեկ, 23:43«Էս մարդը օրգազմ ա ապրում ՀՀ պարտություններից»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
207Երեկ, 23:17Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
134Երեկ, 22:12«Ռուսների հետ կլինի երկու շատ բարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց». Զելենսկի
334Երեկ, 22:07