Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա կլինի առաջին երկկողմ այցը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։
Այցի ընթացքում նախատեսվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններում հնարավոր ռազմավարական քայլերը և առաջիկայում սպասվող նախագահների հանդիպման նախապաաստման աշխատանքները։
Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։ Նախատեսվում է, որ օրակարգային հարցերի թվում կլինեն Ուկրաինայում և Պաղեստինում տիրող իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային զարգացումներև ու այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։
Նախատեսվում է, որ Ֆիդանը Վաշինգթոնում ներկայացնելու է Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և կայունությանը, առաջարկելու է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։
Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կընդգծի Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր» (YPG) լուծարման, գյուլենականների դեմ պայքարի հարցում համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում Ֆիդանը կանդրադառնա նաև Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ աշխատանքներ սկսելու հարցին, ինչպես նաև կկարևորի Թուրքիային «F-35» կործանիչների ծրագիր վերադարձի հարցը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
145Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
156Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
186Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24903.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24503.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
56502.11.2026, 20:00